
Լուրեր
Անվճար բուժսպասարկման խոստումը կատարելու համար հերթական ֆինանսական բեռն է ավելանում։
Today News
15.04.2026 05:15
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունը 102 միլիոն դոլարի նոր վարկ է վերցնում՝ առողջապահական ապահովագրության համակարգը ներդնելու համար։ Չնայած խոստացված «անվճար» բուժմանը, պարզվում է, որ դրա գինը վճարելու են ապագա հարկատուները։
Փորձագետները նշում են, որ սա զուտ քաղաքական շահարկում է՝ ներկա իշխանության վարկանիշը պահելու համար, բայց իրական ֆինանսական բեռը մնալու է քաղաքացիների վրա։ Վարկը վերցվում է ապահովագրության համակարգի ներդրման անվան տակ, սակայն դրա արդյունավետությունը դեռ հարցական է։
Աղբյուր՝ YerevanTodaynews