

«Արցախում 3 գերեզման ունեմ, արտաշիրիմումն ե՞րբ կանեն». ցավոտ հարցն ու ԱԱԾ-ի պատասխանը
Արցախցիները սպասում են իրենց հարազատների մասունքների տեղափոխմանը, բայց գործընթացը գաղտնի է պահվում։
Today News
12.04.2026 11:30
Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար ամենացավոտ հարցերից մեկը շարունակում է մնալ հարազատների շիրիմների ճակատագիրը։ Քաղաքացիներից մեկը բարձրաձայնել է իր մտահոգությունը՝ նշելով, որ Արցախում երեք գերեզման ունի ու սպասում է արտաշիրիմմանը։
«Արցախում 3 գերեզման ունեմ, արտաշիրիմումն ե՞րբ կարվի»,- հարցնում է քաղաքացին։ Ի պատասխան՝ հնչել է հորդոր՝ տեսախցիկների առաջ չխոսել այդ թեմայով, քանի որ հարցով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Այս զգայուն թեման շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում, սակայն պաշտոնական մարմինները խուսափում են հրապարակային մանրամասներից՝ անվտանգային նկատառումներից ելնելով։
Աղբյուր՝ twentyfournews



