

«Աշխարհը շունչը պահած սպասում էր». Իրանն ու ԱՄՆ-ն հրադադար են հայտարարել
Պակիստանի վարչապետը կողմերին հրավիրել է Իսլամաբադ՝ վերջնական բանակցությունների համար։
Today News
8.04.2026 00:15
Ժողովուրդ ջան, կարծես թե Մերձավոր Արևելքում իրավիճակը մի փոքր հանդարտվում է։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն, իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնվել են անհապաղ դադարեցնել կրակը։ Ապրիլի 10-ին բոլորին հրավիրել են Իսլամաբադ՝ նստելու ու մանրամասն խոսելու։
Դոնալդ Թրամփն էլ իր հերթին ասել է, որ իրենք արդեն հասել են բոլոր ռազմական նպատակներին ու շատ մոտ են վերջնական խաղաղությանը։ Իրանն արդեն 10 կետանոց պլան է ներկայացրել, որտեղ պահանջում է հանել պատժամիջոցները, ճանաչել ուրանի հարստացումն ու ԱՄՆ զորքերը դուրս բերել տարածաշրջանից։
«Սա դեռ պատերազմի վերջը չի, բայց մեծ հաղթանակ է»,- հայտարարել են Իրանի անվտանգության խորհրդում։ Իսրայելն էլ իր հերթին համաձայնվել է երկշաբաթյա հրադադարին, իսկ Լիբանանում սպասում են, որ հանգստությունը իրենց վրա էլ կտարածվի։
Չնայած էս լավ լուրերին, վիճակը դեռ լարված է։ Բաղդադում ու Իրաքի այլ վայրերում հրադադարի հայտարարությունից առաջ ու դրանից հետո դեռ հարվածներ են եղել։ Սպիտակ տնից էլ հայտնում են, որ հրադադարի հրամանը բոլոր ստորաբաժանումներին հասցնելու համար որոշ ժամանակ կպահանջվի։ Տեսնենք՝ էս անգամ խաղաղությունը կհաստատվի՞, թե՞ էլի կարճ կտևի։


