
Լուրեր

Երևանի քաղաքապետը շնորհավորել է կրթության ոլորտի կանանց և կարևորել մշակութային դաստիարակությունը:
Today News
7.04.2026 18:30
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորել է մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին:
Տոնական օրը նրանք միասին անցկացրել են «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի ներկայացմանը: Քաղաքապետի խոսքով՝ շատ կարևոր է, որ երեխաները մեր մշակույթին ծանոթանան ոչ միայն դասագրքերով, այլև նման կենդանի ու բովանդակալից ներկայացումների միջոցով:
Աղբյուր՝ RadarARM