
Լուրեր

Մայքրոսոֆթի հիմնադիրը պետք է ցուցմունք տա ԱՄՆ Կոնգրեսում հունիսի 10-ին:
Today News
7.04.2026 18:46
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նա պաշտոնապես կհարցաքննվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում՝ աղմկահարույց Էպշտեյնի գործի շրջանակներում։
CBS News-ը հայտնում է, որ հարցաքննությունը նախատեսված է հունիսի 10-ին։ Հատկանշական է, որ պրոցեսը լինելու է տեսաձայնագրվող, ինչը նշանակում է, որ միլիարդատիրոջ յուրաքանչյուր խոսքը կլինի հանրության հսկողության տակ։ Գեյթսի կապերը Էպշտեյնի հետ վաղուց էին քննարկվում, բայց սա առաջին դեպքն է, երբ հարցը հասնում է նման մակարդակի հարցաքննության։
Աղբյուր՝ armgeopolitic