
Տնտեսություն

The Times-ի տվյալներով՝ եվրոպական երկրները պատրաստ են անգամ պատժամիջոցներ կրել, միայն թե ԱՄՆ-ը մնա դաշինքում:
Today News
10.04.2026 12:45
Եվրոպական մայրաքաղաքներում իրական խուճապ է սկսվել։ Ըստ հեղինակավոր The Times պարբերականի՝ Եվրոպան պատրաստ է գնալ լուրջ զիջումների, որպեսզի կանխի ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը ՆԱՏՕ-ից։
Պարզվում է՝ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցում բավականին կոշտ է եղել։ Նա սպառնացել է «պատժել» այն երկրներին, որոնք բավարար չափով չեն աջակցում Վաշինգտոնին։ Հիմա եվրոպացիները փորձում են ուղիներ գտնել Թրամփին սիրաշահելու համար, որպեսզի անվտանգային համակարգը վերջնականապես չփլուզվի։
Աղբյուր՝ arajinTV