
Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց. ում հետ կդաշնակցի, իսկ ում է մերժում
ԲՀԿ առաջնորդը բացառել է համագործակցությունը ՔՊ-ի հետ, բայց պատրաստ է քննարկել Սամվել Կարապետյանի հետ կոալիցիան։
Today News
9.04.2026 15:31
Այսօր կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում։ Սակայն սա միակ նորությունը չէր. Ծառուկյանը հանդես եկավ մի շարք սուր քաղաքական հայտարարություններով։
Խոսելով հնարավոր դաշինքների մասին՝ նա կտրուկ բացառեց որևէ համագործակցություն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ «Սիրտս ցավում է, ժողովուրդը խեղճացած է»,- նշել է նա՝ հավելելով, որ իրենք ունեն հստակ ծրագիր՝ «Առաջարկ Հայաստանին»։
Հետաքրքիր է, որ Ծառուկյանը հեռավորություն պահեց նաև Ռոբերտ Քոչարյանից՝ նշելով, որ նրա հետ չի միանա։ Փոխարենը՝ ԲՀԿ առաջնորդը բաց դռներ թողեց Սամվել Կարապետյանի համար՝ ասելով, որ նրա հետ կոալիցիա կազմելու հարցը կարող են քննարկել։
Անդրադառնալով արտաքին կապերին՝ Ծառուկյանը ջերմորեն խոսեց Բելառուսի նախագահի մասին. «Լուկաշենկոն իմ ընկերն է, նա ամեն հարցով հայ ժողովրդի կողքին է»։
Աղբյուր՝ MakaryanVahe, twentyfournews, tertammedia


