
Իրան-ԱՄՆ բանակցությունների «ծանր հրետանին». ովքե՞ր են ընդգրկված պատվիրակությունների կազմում
Թեհրանն ու Վաշինգտոնը պատրաստվում են վճռորոշ հանդիպմանը, մինչդեռ Իսրայելը սպառնում է ուժ կիրառել
Today News
9.04.2026 16:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև սպասվող բանակցությունները նոր ու հետաքրքիր մանրամասներ են ձեռք բերում։ Իրանական կողմից պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյան կողմից սեղանի շուրջ կլինեն Ջեյ Դի Վինսը և Ջարեդ Քուշները։
Իրանը բավականին կոշտ պայման է դրել՝ պահանջելով, որ պատերազմի դադարեցումը ամրագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ Հակառակ դեպքում Թեհրանը սպառնում է վերականգնել ռազմական գործողությունները։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնից հայտնում են, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել Իրանի ժողովրդին, եթե կողմերը վերջնական համաձայնության հասնեն արդեն այս շաբաթավերջին։ Իսկ Իսրայելի ՊՆ-ն զգուշացնում է՝ եթե Իրանը կրակ բացի, իրենք պատրաստ են պատասխան հարվածի։
Աղբյուր՝ arajinTV


