
Իրանը պատրաստվում է հակահարվածի. թիրախում են Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն
Ամերիկյան B-52 ռմբակոծիչներն արդեն օդում են, իսկ Թեհրանը սպառնում է հարվածել նավթային հսկաներին։
Today News
7.04.2026 19:31
Իրան-Իսրայել հակամարտությունը նոր ու վտանգավոր թափ է հավաքում։ Ըստ իրանական աղբյուրների՝ Թեհրանը պատրաստվում է պատասխանել ԱՄՆ-ի հարձակումներին՝ թիրախավորելով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ռազմավարական օբյեկտները։
Ի՞նչ է հայտնի այս պահին. Թիրախների ցանկում են հայտնվել Saudi Aramco նավթային ընկերությունը, Յանբու նավահանգիստն ու մի շարք կարևորագույն խողովակաշարեր։ Միևնույն ժամանակ, համացանցում տեսանյութեր են տարածվում, որ ամերիկյան B-52 ռմբակոծիչները Բրիտանիայի ավիաբազայից արդեն ուղղություն են վերցրել դեպի Իրանի սահման։
Իսրայելական հեռուստաալիքներն էլ իրենց հերթին արդեն «հետհաշվարկ» են սկսել՝ խոսելով իրանական քաղաքակրթության հնարավոր ոչնչացման մասին։ Այս ամենի ֆոնին ուշագրավ տվյալներ են հրապարակվել. ԱՄՆ-ն արդեն 44 միլիարդ դոլար է ծախսել այս պատերազմի վրա, բայց արդյունքը դեռևս զրոյական է։
Աղբյուր՝ armgeopolitic, MakaryanVahe, RadarARM, tertammedia, YerevanTodaynews


