
Իրանի շուրջ օղակը սեղմվում է. ԱՄՆ կործանիչները օդ են բարձրացել, Թրամփը բանակցում է
Միացյալ Նահանգների նախագահը սպասում է Պակիստանի առաջարկին, իսկ ռազմական ավիացիան արդեն գործի է անցել։
Today News
7.04.2026 20:45
Իրանի շուրջ իրավիճակը գնալով ավելի է թեժանում։ Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ ամերիկյան կործանիչները շարժվում են դեպի Իրան։ Սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը գտնվում են բացահայտ առճակատման փուլում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս պահին Իրանի հարցով ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Թրամփի խոսքով՝ ինքը սպասում է Պակիստանի կողմից ներկայացվելիք զեկույցին, որը կարող է վճռորոշ լինել հետագա քայլերի համար։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան արդեն հայտնի էր դարձել Թեհրանի ու Շիրազի վրա հասցված հարվածների մասին։ Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ տարածաշրջանը կանգնած է մեծ պատերազմի շեմին։
Աղբյուր՝ MakaryanVahe, twentyfournews


