

Իրանում իրավիճակը թեժանում է. հարվածներ արդյունաբերական կենտրոններին և խուճապ Թեհրանում
ԱՄՆ-ն ու Իսրայելը թիրախավորել են Իրանի գործարանները, մինչդեռ բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը։
Today News
7.04.2026 22:00
Մերձավոր Արևելքում իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լարվում։ Press TV-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի երկու խոշոր արդյունաբերական կենտրոնների՝ Առաքի ալյումինի գործարանին և Մահշարի «Ֆաջր» նավթաքիմիական համալիրին։
Տարածաշրջանի երկնքում նկատվել են նաև մոտ մեկ տասնյակ ամերիկյան վառելիքով լիցքավորվող ինքնաթիռներ, ինչը խոսում է հնարավոր լայնածավալ օդային գործողությունների մասին։ Այս ամենի ֆոնին Թեհրանում իսկական խուճապ է սկսվել։ The New York Times-ը հայտնում է, որ բնակիչները զանգվածաբար լքում են մայրաքաղաքը՝ վախենալով էլեկտրակայանների վրա հնարավոր հարձակումներից։ Մարդիկ հիմնականում շարժվում են դեպի հյուսիս՝ Կասպից ծովի նահանգներ։
Մյուս կողմից, դիվանագիտական հույսի նշույլներ են երևում։ Իրանական աղբյուրները նշում են, որ Թեհրանը հակված է երկշաբաթյա հրադադարի համաձայնության գալ՝ հարգելով Պակիստանի միջնորդական ջանքերը և ևս մեկ հնարավորություն տալով դիվանագիտությանը։
Աղբյուր՝ arajinTV, military_arm


