
Իրանում կամուրջներ են պայթեցնում. B-52-ները օդում են, նավթի գինը կարող է հասնել 200 դոլարի
Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. Թեհրանը սպառնում է «սև խոռոչ» ստեղծել Թրամփի համար:
Today News
7.04.2026 19:45
Մերձավոր Արևելքում իրավիճակը րոպե առ րոպե ավելի է թեժանում։ Իսրայելական բանակը հաստատել է, որ Իրանի տարածքում ութ ռազմավարական կամուրջ է թիրախավորել, որոնք, ըստ ՑԱԽԱԼ-ի, օգտագործվում էին ԻՀՊԿ-ի կողմից զենք տեղափոխելու համար։ Համացանցում արդեն տարածվել են կադրեր, թե ինչպես է JDAM ավիառումբը հարվածում Թեհրանի արևմուտքում գտնվող կամուրջներից մեկին՝ հենց այն պահին, երբ տակով քաղաքացիական մեքենաներ էին անցնում։
Բացի այդ, հաղորդվում է, որ Քարաջ քաղաքում իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են ԻՀՊԿ մի քանի բարձրաստիճան սպաներ, ովքեր այդ պահին խորհրդակցություն էին անցկացնում։ Իրավիճակն ավելի է սրվում նրանով, որ Մեծ Բրիտանիայից դեպի Իրան են ուղղվել ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչները։
Թեհրանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է պատասխան հարվածների։ Իրանական կողմը սպառնում է հարվածել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի նավթային հսկաներին, մասնավորապես՝ Saudi Aramco-ին։ Ռազմական աղբյուրները զգուշացնում են՝ եթե Թրամփը «խելահեղ քայլի» դիմի, նավթի համաշխարհային գինը կթռչի մինչև 200 դոլար՝ առաջացնելով տնտեսական կոլապս։ Պակիստանի վարչապետն արդեն խնդրել է Թրամփին երկու շաբաթով հետաձգել գործողությունները, որպեսզի դիվանագիտությունը շանս ունենա։
Միաժամանակ, Լիբանանի տարածքում «Հեզբոլլահը» FPV դրոնով խոցել է իսրայելական «Ախզարիտ» զրահափոխադրիչը՝ ցույց տալով, որ հակամարտությունը տարածվում է բոլոր ճակատներով։
Աղբյուր՝ military_arm, tertammedia, twentyfournews, YerevanTodaynews, RadarARM


