
Իրավիճակը պայթյունավտանգ է. Ամերիկյան B-52-ները օդ են բարձրացել, Իրանը խոցել է MQ-9-եր
Միացյալ Նահանգները ռազմավարական ռմբակոծիչներ է ուղարկում Իրանի ուղղությամբ, իսկ Իրանը հարվածում է հարևաններին։
Today News
7.04.2026 20:01
Իրանի շուրջ ռազմական օղակը սեղմվում է։ Ամերիկյան B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներն արդեն Մեծ Բրիտանիայի ռազմաբազաներից օդ են բարձրացել ու շարժվում են դեպի Մերձավոր Արևելք։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իրանի ՀՕՊ ուժերը Պարսից ծոցում՝ Քեշմ կղզու մոտակայքում, խոցեցին ամերիկյան երկու MQ-9 Reaper հարվածային անօդաչու սարք։
Իրավիճակն ավելի է սրվում, քանի որ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) արդեն հրթիռային հարվածներ է հասցրել Օմանի, Դուբայի և Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ։ Թեհրանը նաև զգուշացրել է, որ կպատասխանի ԱՄՆ ցանկացած հարձակման՝ թիրախավորելով Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ընկերության օբյեկտները և տարածաշրջանի կարևոր նավահանգիստները։ Մինչ այդ, Թեհրանի փողոցներում բնակիչները դրոշներով դուրս են եկել փողոց՝ ի աջակցություն իրենց իշխանությունների։
Աղբյուր՝ military_arm, arajinTV, twentyfournews, YerevanTodaynews


