
Լուրեր

Իրան-ԱՄՆ բանակցությունների ձախողումից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ լարվել է
Today News
12.04.2026 11:45
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ձախողումից հետո Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անցել է մարտական բարձր պատրաստության վիճակի։ Բանակի շտաբի պետը հրամայել է պատրաստվել մոտ ժամանակներս զինված հակամարտության հնարավոր վերսկսմանը։
Միևնույն ժամանակ, Իրանի էներգետիկայի փոխնախարարը հայտարարել է, որ իրենք մի քանի ամսից կվերականգնեն վնասված էներգետիկ օբյեկտների մեծ մասը։ Թեև նախորդիվ հայտնի էր դարձել բանակցությունների տապալման մասին, Իսրայելի այս քայլը վկայում է տարածաշրջանում հնարավոր նոր էսկալացիայի մասին։
Աղբյուր՝ tertammedia, twentyfournews