
Լուրեր

Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ դատական նիստն անցել է լարված մթնոլորտում
Today News
14.04.2026 13:45
Դատարանում այսօր լարված իրավիճակ էր: Սպարտակ Ղուկասյանին դուրս են հրավիրել նիստերի դահլիճից այն բանից հետո, երբ նա վիճաբանության մեջ է մտել դատավորի հետ: «Իյա՛, մենակ դատարանը պիտի խոսի՞»,- հակադարձել է նա դատավորին:
Այս միջադեպին արձագանքել է նաև նրա հայրը՝ Վարդան Ղուկասյանը («Դոգ»), ով հրապարակված տեսանյութում բավականին կոշտ է արտահայտվել որդու հասցեին: Բացի այդ, Ղուկասյանն իր վրդովմունքն է հայտնել ՔՊ-ի հնարավոր ծրագրերի վերաբերյալ, որոնք առնչվում են Վեհափառ հայրապետին հեռացնելու թեմային՝ դա անվանելով «խայտառակություն և ամոթ»:
Աղբյուր՝ twentyfournews