
Տնտեսություն

Ջրառատ համայնքի բնակիչը, նրա մայրը, կինն ու երեխաները մահացել են Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով:
Today News
10.04.2026 13:45
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել սարսափելի ավտովթար, որը խլել է 6 մարդու կյանք: Ցավալի է, բայց զոհերից 5-ը նույն ընտանիքի անդամներ են:
Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը հաստատել է, որ ավտոմեքենայի մեջ եղել են համայնքի բնակիչներից մեկը, նրա մայրը, կինն ու երեխաները: Բոլորն էլ տեղում մահացել են: Սա աննկարագրելի ողբերգություն է մեր բոլորի համար, որը ցնցել է ողջ մարզը:
Աղբյուր՝ YerevanTodaynews, tertammedia