
Լուրեր
«Պատերազմին 7 զոհ ենք տվել»՝ «Շատ լավ, եղբայր». վարչապետի պատասխանը բուռն քննարկումների առիթ է դարձել։
Today News
12.04.2026 10:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։ Ամեն ինչ սկսվեց Սևանի Հրեշտակապետաց եկեղեցում պատարագին մասնակցելով, բայց հետո իրավիճակը մի քիչ լարվեց։
Գագարին գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ մի տղամարդ ասաց, որ պատերազմում 7 զոհ են տվել, ինչին վարչապետը պատասխանեց՝ «Շատ լավ, եղբա՛յր»։ Այս արձագանքը արդեն սկսել է մեծ աղմուկ բարձրացնել սոցցանցերում։
Բացի այդ, բնակիչներից մեկը դժգոհեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից՝ ասելով, որ իր նամակին ի պատասխան ասել են, թե ոչնչով չեն կարող օգնել։ Փաշինյանն էլ պահանջեց հենց հիմա ցույց տալ այդ գրությունը։
Աղբյուր՝ arajinTV, twentyfournews