
Լուրեր
Ապրիլի 13-ին լեռնային շրջաններում ձյուն կտեղա, իսկ հովիտներում՝ անձրև ու ամպրոպ։
Today News
12.04.2026 10:15
Հայաստանի տարածքում եղանակը կտրուկ փոխվում է։ Ըստ օդերևութաբանների՝ ապրիլի 12-ի ցերեկը և 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, ընդ որում՝ որոշ վայրերում դրանք կլինեն բավականին առատ։
Հատկապես ուշադիր պետք է լինել ապրիլի 13-ին. լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում սպասվում է ձյուն, իսկ հովտային շրջաններում՝ անձրև ու ամպրոպ։ Ջերմաստիճանը նույնպես չի խնայելու՝ ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը այն կնվազի 5-7 աստիճանով։
Սակայն լավ լուր էլ կա. ապրիլի 15-ից սկսած ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա՝ 9-13 աստիճանով, այնպես որ ցուրտը երկար չի տևի։
Աղբյուր՝ arajinTV