
Պետեր Մադյար. «Մենք ազատագրեցինք Հունգարիան Օրբանի ռեժիմից»
Նոր իշխանությունը պատրաստվում է վերականգնել լիարժեք հարաբերությունները ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ:
Today News
13.04.2026 04:45
Հունգարիայում կայացած ընտրություններից հետո «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հանդես է եկել աղմկոտ հայտարարություններով։ Նա նշել է, որ ժողովրդի հետ միասին իրենց հաջողվել է «ազատագրել» երկիրը և վերջ դնել Վիկտոր Օրբանի երկարամյա իշխանությանը։
«Մենք միասին տապալեցինք Օրբանի ռեժիմը», - ասել է Մադյարը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր կիրակի օրը մասնակցել են քվեարկությանը։ Ըստ նրա՝ սա Հունգարիայի պատմության մեջ ամենաբարձր մասնակցությամբ ընտրություններից մեկն էր։
Բացի ներքին հաղթանակից, Մադյարը հստակ ուղերձներ է հղել նաև միջազգային հանրությանը։ Նա հայտարարել է, որ Հունգարիան պետք է վերականգնի իր լիարժեք և ակտիվ մասնակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ինչը Օրբանի օրոք հաճախ էր հայտնվում լարվածության կենտրոնում։
Աղբյուր՝ tertammedia, twentyfournews



