Լուրեր
Պետությունը 9,8 միլիոն դոլար կհատկացնի ԱՆԻՖ-ին՝ պարտքերը փակելու համար
Կառավարությունը բյուջեից միլիոններ է տալիս ներդրումային ֆոնդին, որի հաշիվներին չնչին մնացորդ է մնացել։
Today News
11.04.2026 08:00
ՀՀ կառավարությունը նոր նախագիծ է մշակել, որով նախատեսվում է 9,8 միլիոն դոլար հատկացնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)։ Այս գումարն ուղղվելու է ֆոնդի կուտակած պարտավորությունների և պարտքերի մարմանը։
Հետաքրքրական է, որ մինչ պետբյուջեից նման խոշոր գումարներ են հատկացվում, ներդրումային ֆոնդի դրամային հաշիվներին առկա գումարի մնացորդը կազմում է ընդամենը շուրջ 90 միլիոն դրամ։ Սա լուրջ հարցեր է առաջացնում ֆոնդի կառավարման արդյունավետության վերաբերյալ։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:



