
Լուրեր

Իրանի շուրջ լարվածությունը հարվածում է համաշխարհային շուկային ու սպառողների գրպանին
Today News
13.04.2026 09:45
Պիստակ սիրողների համար լուրերը հուսադրող չեն։ Bloomberg-ի տվյալներով՝ պիստակի գները հասել են վերջին 8 տարվա առավելագույնին։ Այս պահին մեկ ֆունտի (մոտ 450 գրամ) միջին արժեքը կազմում է 4.57 դոլար։
Գնաճի հիմնական պատճառը Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակն է։ Քանի որ Իրանը պիստակի համաշխարհային շուկայի մեկ երրորդն է ապահովում, ցանկացած անկայունություն անմիջապես ազդում է գների վրա։
Աղբյուր՝ arajinTV