

ՊՆ-ն «պատերազմ» է հայտարարել Հայկ Սարգսյանի ստերին. ի՞նչ է կատարվում բանակում
Նախարարությունը հերքում է թոքաբորբից մահվան դեպքերը և զգուշացնում գաղտնի տվյալներ հրապարակելու վտանգների մասին:
Today News
7.04.2026 17:00
Պաշտպանության նախարարությունը կոշտ է արձագանքել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հայտարարություններին։ Ըստ նախարարության՝ պատգամավորի պնդումները, թե 2024-ին թոքաբորբից զինվոր է մահացել, բացահայտ ապատեղեկատվություն են։ Իրականում, 2024 թվականին նման դեպք չի գրանցվել, իսկ հիվանդացության մակարդակը նվազել է 8-13%-ով։
Բացի այդ, ՊՆ-ն հիշեցրել է, որ զորակոչի թվերը պետական գաղտնիք են, բայց նշել են, որ 2022-ի համեմատ 2025-ին զորակոչվածների թիվն աճել է 25,3%-ով։ Սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ ակտիվիստ Արման Պետրոսյանը քննադատում է Նիկոլ Փաշինյանին՝ ոչ մարտական պայմաններում զինվորների անվտանգությունը չապահովելու համար։
Աղբյուր՝ MakaryanVahe


