
Տնտեսություն
2016-ի խաղերը հյուրընկալած վելոդրոմի տանիքից գրեթե ոչինչ չի մնացել
Today News
9.04.2026 16:00
Բրազիլիայից տխուր լուրեր են ստացվում։ Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար կառուցված մարզադաշտը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Հրդեհը վայրկյանների ընթացքում տարածվել է՝ ոչնչացնելով վելոդրոմի տանիքը։
Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է կրակը կլանում հսկայական շինությունը։ Թեև ներքին հատվածի մի մասը հաջողվել է փրկել, վնասները հսկայական են։ Պատճառների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան։
Աղբյուր՝ arajinTV