
Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ՏՏ ոլորտի ռազմավարական ծրագրերը։
Today News
10.04.2026 13:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հերթական՝ հինգերորդ նիստը։ Օրակարգում իսկապես ապագայամետ հարցեր էին։
Մասնավորապես, ներկայացվել են ռոբոտատեխնիկայի, կիսահաղորդիչների (չիպերի) արտադրության և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերը։ Կառավարությունը նպատակ ունի ստեղծել այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա Հայաստանին իր տեղը գտնել բարձր տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա։
Աղբյուր՝ twentyfournews, arajinTV