

Ռուսաստանն արգելել է «Պռոշյանի» կոնյակի ներմուծումը. ի՞նչ է կատարվում
Ռուսական կողմը պնդում է, թե հայկական կոնյակը կեղծ է ու չի համապատասխանում ստանդարտներին
Today News
7.04.2026 18:00
Ռուսաստանի իշխանությունները լուրջ հարված են հասցրել հայկական ալկոհոլային խմիչքների շուկային։ Հայտնի է դարձել, որ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը» կասեցրել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան։
Ըստ ռուսական աղբյուրների, այդ թվում՝ լրագրող Վլադիմիր Սոլովյովի, ստուգումների արդյունքում պարզվել է, որ ներմուծվող խմիչքի մեջ առկա են ոչ խաղողի ծագման սպիրտներ։ Սա նշանակում է, որ արտադրանքը փաստացի չի կարող համարվել կոնյակ և չի համապատասխանում ԳՕՍՏ-ի չափանիշներին։
Այս պահին գործը գտնվում է արբիտրաժային դատարանում, և լիցենզիան կարող է վերջնականապես չեղարկվել։ Որոշ վերլուծաբաններ սա կապում են Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման և հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների հետ:
Աղբյուր՝ MakaryanVahe, twentyfournews, YerevanTodaynews


