
Լուրեր

Արմավիր-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել, կան վիրավորներ։
Today News
10.04.2026 14:30
Պարզվել է այսօր Շիրակի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետևանքով զոհվածների և վիրավորների ինքնությունը։ Արմավիր-Գյումրի ճանապարհին բախվել են «BMW» և «Opel» մակնիշի մեքենաները։
Ցավոք, վթարը խլել է 6 մարդու կյանք, որոնց թվում կան երեխաներ՝ 5-ամյա Ռուզաննա Խ.-ն և 1-ամյա Միհրան Խ.-ն։ Մահացածների թվում են նաև 64-ամյա Լիա Հ.-ն, Էլամիր Խ.-ն, 56-ամյա Լեյլի Խ.-ն և 20-ամյա Արման Տ.-ն։
Վիրավորներին, այդ թվում՝ երեք փոքրիկների, տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին սանավիացիայով հասցրել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews, tertammedia