Լուրեր
Թրամփը սպառնում է Իրանին, Թեհրանն էլ՝ «անակնկալներով»
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, իսկ ԻՀՊԿ-ն խոստանում է նոր մեթոդներ ցուցադրել։
Today News
13.04.2026 18:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական կոշտ հայտարարությունն է արել Իրանի հասցեին։ Նրա խոսքով՝ Իրանը երբեք չի ունենալու միջուկային զենք, և եթե նրանք չհամաձայնեն իրենց պայմաններին, որևէ գործարք չի լինի։ «Մենք թույլ չենք տա Իրանին շանտաժի ենթարկել աշխարհը»,- ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ պատերազմի վերսկսման դեպքում կկիրառեն այնպիսի հնարավորություններ ու մեթոդներ, որոնց մասին թշնամին անգամ պատկերացում չունի։
Աղբյուր՝ twentyfournews
Share:

