

Թրամփի վերջնաժամկետին ժամեր են մնացել. Աշխարհը շունչը պահած սպասում է
ԱՄՆ նախագահը սպառնում է «քարի դար» վերադարձնել Իրանը, եթե Հորմուզի նեղուցը չբացվի։
Today News
7.04.2026 19:01
Իրանի շուրջ իրավիճակը հասել է պայթյունավտանգ կետի։ Ընդամենը մի քանի ժամից՝ առավոտյան ժամը 4:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տված վերջնաժամկետը։ Վաշինգտոնը պահանջում է անհապաղ բացել Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում սպառնում է ոչնչացնել հնագույն քաղաքակրթությունը։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը ծանր մեղադրանքներ է հնչեցրել Թեհրանի հասցեին՝ նշելով, որ Իրանը տարիներ շարունակ զինել է ահաբեկչական խմբավորումների և անկայունացրել տարածաշրջանը։ Ըստ նրա՝ Իրանի իշխանությունները նույնիսկ երեխա զինվորների են հավաքագրում։
Միջազգային հանրությունը խիստ մտահոգված է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հայտարարել է, որ որևէ ռազմական նպատակ չի կարող արդարացնել մի ամբողջ հասարակության ոչնչացումը։ Իր հերթին, Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, որ թեև չի արդարացնում Իրանի դիրքորոշումը, բայց դեմ է երկրի լիակատար ոչնչացմանն ուղղված գործողություններին։
Աղբյուր՝ arajinTV, tertammedia, YerevanTodaynews


