
Լուրեր

Ապրիլի 15-ի լուսադեմին հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում
Today News
14.04.2026 13:45
Օդերևութաբան Լևոն Ազիզյանը զգուշացնում է՝ եղանակի պարզեցմամբ պայմանավորված, ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան:
Հողի մակերևույթին հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում նույնպես սպասվում է մինչև -4 աստիճան ցուրտ: Գյուղատնտեսներին հորդորում ենք լինել ուշադիր և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բերքը պաշտպանելու համար:
Աղբյուր՝ RadarARM