
Տնտեսություն
«Հայաստան» դաշինքի պատգամավորը զարմացած է՝ ինչո՞ւ են բոլորը թիրախավորել Ռոբերտ Քոչարյանին։
Today News
10.04.2026 11:31
Քաղաքական դաշտում կրքերը չեն հանդարտվում։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը խիստ է արձագանքել Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարություններին։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդն ասել էր, թե չի պատրաստվում կոալիցիա կազմել «հին ու ներկա» ուժերի հետ, իսկ Քոչարյանին անվանել էր «հոգնած մարդ»։ Մինասյանն էլ այսօր հակադարձեց․ «Եթե Քոչարյանին հոգնած են համարում, բա ակտիվն ո՞վ է»։ Ըստ պատգամավորի՝ բոլոր ուժերի համար Քոչարյանն ու իրենց դաշինքը դարձել են անհասկանալի թիրախ, ինչը տարօրինակ է։
Աղբյուր՝ tertammedia