
Լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցն այլևս ուժի մեջ չէ
Today News
10.04.2026 16:04
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը որոշել է բավարարել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպան Արա Զոհրաբյանի բողոքը։ Ըստ փաստաբանի տարածած հաղորդագրության՝ դատարանի այս որոշմամբ Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացվել է։
Հիշեցնենք, որ դեռևս 2026 թվականի փետրվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) որոշում էր կայացրել և Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել բացակայելու արգելքը։ Փաստաբանական թիմը պնդում էր, որ նման որոշումն անհիմն է, և այժմ դատարանը հաստատեց այդ տեսակետը՝ վերացնելով սահմանափակումը։
Աղբյուր՝ tertammedia, twentyfournews