Լուրեր
306 միլիոն դրամ՝ Դատախազության անվտանգության համար. ո՞վ է հայտնի կապալառուն
Պայմանագիրը կնքվել է դատավորի դստեր ընկերության հետ, որը տարիներ շարունակ պետական խոշոր պատվերներ է ստանում։
Today News
10.04.2026 10:46
ՀՀ Դատախազության վարչական շենքերի անվտանգությունն ապահովելու համար պետբյուջեից կհատկացվի ավելի քան 306 միլիոն դրամ։ Ուշագրավն այն է, թե ում հետ է կնքվել այդ պայմանագիրը։
Ըստ «Փաստինֆո»-ի՝ խոսքը մի ընկերության մասին է, որը պատկանում է հայտնի դատավորի դստերը։ Այս ընկերությունը 2020 թվականից ի վեր հասցրել է միլիոնավոր դրամների հանդերձանք ու ծառայություններ մատուցել ՊՆ-ին, ԱԱԾ-ին, ՊԵԿ-ին և այլ ուժային կառույցների։ Սա հերթական խոշոր գործարքն է, որը հանրային քննարկումների առիթ է դարձել։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:



