Լուրեր
Արարատ Միրզոյանը Բրյուսելում է. քննարկվել են պաշտպանության և տիեզերքի հարցերը
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ:
Today News
14.04.2026 16:45
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Այսօր նա հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր, այդ թվում՝ անվտանգային և տեխնոլոգիական ոլորտներին առնչվող թեմաներ:
Աղբյուր՝ twentyfournews
Share:

