
Լուրեր
Ընդդիմությունը պատրաստվում է նոր թափով պայքարել իշխանությունների ապօրինությունների դեմ:
Today News
14.04.2026 20:30
Ընդդիմադիր դաշտում կրկին ակտիվություն է նկատվում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Նա առաջարկում է կազմակերպել ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի կողմից իրականացվող ապօրինությունների:
Ըստ Սաղաթելյանի՝ սա այն պահն է, երբ պետք է մի կողմ դնել տարաձայնություններն ու միասնական ճակատով հանդես գալ: Թե երբ տեղի կունենա հանրահավաքը, դեռ հստակ չէ, բայց կոչն արդեն իսկ մեծ արձագանք է գտել սոցցանցերում:
Աղբյուր՝ armgeopolitic