Լուրեր
Արյունալի օր Լիբանանում. 254 զոհ և բողոքի ցույցեր Լոնդոնի փողոցներում
Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը կտրուկ աճել է, Թուրքիան դատապարտում է գործողությունները
Today News
9.04.2026 06:30
Իրավիճակը Մերձավոր Արևելքում դուրս է գալիս վերահսկողությունից։ Միայն վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 254 մարդ, իսկ վիրավորների թիվն անցնում է հազարը։
Այս իրադարձությունները մեծ արձագանք են գտել Եվրոպայում։ Լոնդոնում մարդիկ փակել են Իսրայելի դեսպանատան հարակից փողոցները՝ բողոքելով Լիբանանի, Պաղեստինի և Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների դեմ։
Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները Լիբանանի ուղղությամբ։
Աղբյուր՝ arajinTV, twentyfournews
Share:



