
Լուրեր

Ուրանի հարստացում, օբյեկտների քանդում ու Հորմուզի նեղուց. բանակցությունների թեժ կետերը:
Today News
12.04.2026 16:45
Axios-ը թարմ մանրամասներ է հրապարակել Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ, որոնք վերջին ժամերին փակուղի էին մտել: Պարզվում է՝ հիմնական կռիվը գնում է ուրանի հարստացումը դադարեցնելու և միջուկային օբյեկտները հիմնահատակ ապամոնտաժելու շուրջ:
Բացի այդ, ամերիկյան կողմի համար սկզբունքային է Հորմուզի նեղուցի բնականոն աշխատանքի վերականգնումը, ինչը կենսական է նավթի համաշխարհային մատակարարումների համար: Թեև նախորդ զեկույցները խոսում էին բանակցությունների տապալման մասին, այս նոր տվյալները ցույց են տալիս, թե կոնկրետ որ հարցերում կողմերը չեն կարողանում լեզու գտնել:
Աղբյուր՝ tertammedia