
Լուրեր

Հայաստանի շախմատի ակադեմիայում լավագույնները կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։
Today News
12.04.2026 19:15
Այսօրվանից Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է կարևոր մարզական իրադարձություն։ Ապրիլի 11-ից 21-ը անցկացվում է պատանիների և աղջիկների շախմատի եզրափակիչ առաջնությունը։
Մեր երիտասարդ շախմատիստները հնարավորություն կունենան ցույց տալու իրենց հմտությունները և պայքարելու պատվավոր հորիզոնականների համար։ Սա հիանալի հնարավորություն է բացահայտելու նոր տաղանդների, ովքեր ապագայում կպաշտպանեն Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում։ Շախմատասերները կարող են հետևել պարտիաներին մինչև ապրիլի 21-ը։
Աղբյուր՝ twentyfournews