«Այս գիշեր Իրանը կկործանվի». Թրամփի ահազդու հայտարարությունն ու ՄԱԿ-ի ձախողված բանաձևը
Իրանցիները կենդանի շղթաներ են կազմում կամուրջների վրա, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի հարցում։
Today News
7.04.2026 16:45
Իրան-Իսրայել հակամարտությունը հասել է պայթյունավտանգ կետի։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել սենսացիոն ու ծայրահեղ կտրուկ հայտարարությամբ՝ ասելով. «Այս գիշեր Իրանը կկործանվի»։ Այս հայտարարությունը հաջորդել է տարածաշրջանում լարվածության նոր ալիքին։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ բանաձևը։ Ռուսաստանն ու Չինաստանը օգտվել են իրենց վետոյի իրավունքից՝ տապալելով փաստաթղթի ընդունումը։ Հիշեցնենք, որ նեղուցը փակվել էր ռազմական գործողությունների պատճառով և այժմ բաց է միայն Իրանի համար ոչ թշնամի երկրների նավերի համար։
Իրանի ներսում իրավիճակը ևս լարված է։ Տեղի բնակիչները սկսել են կենդանի շղթաներ կազմել կամուրջների և ռազմավարական նշանակություն ունեցող այլ ենթակառուցվածքների շուրջ՝ փորձելով այդպիսով պաշտպանվել ԱՄՆ-ի հնարավոր օդային հարվածներից։
Աղբյուր՝ arajinTV, YerevanTodaynews, MakaryanVahe, armnationalfront


