Մշակույթ
ԱԺ-ն վերջնականապես ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները
ՔՊ-ն երկրորդ ընթերցմամբ հաստատեց նախագիծը, որով արգելվում է անձանց անուններով կուսակցությունները:
Today News
7.04.2026 15:16
Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն կողմ քվեարկեց փաստաթղթին:
Հիշեցնենք, որ այս փոփոխություններով նախատեսվում է արգելել այն կուսակցությունների գործունեությունը, որոնց անվանումների մեջ կան ֆիզիկական անձանց անուններ: Սա քաղաքական դաշտում լուրջ քննարկումների առիթ էր դարձել դեռևս առավոտյան նիստի ժամանակ:
Աղբյուր՝ twentyfournews
Share:


