Լուրեր
Բագրատ Սրբազանն ու ընկերները արդեն 11 ամիս է՝ բանտում են. Գեղամ Մանուկյանի ահազանգը
Պատգամավորը հիշեցնում է «18 արդարների» մասին ու նշում, որ նրանք անկոտրում են:
Today News
11.04.2026 16:00
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանրությանը կոչ է արել չմոռանալ արդեն 11 ամիս անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանին և «18 արդարներին»։
Ըստ պատգամավորի՝ նրանք անկոտրում պայքարողներ են, ովքեր շարունակում են իրենց պայքարը նույնիսկ ճաղերի հետևում։ Մանուկյանը շեշտել է, որ ամեն օր պետք է հիշել նրանց մասին, ովքեր իրենց ազատությունն են զոհել հանուն գաղափարի։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:


