
«Հարվածել ընդդիմությանը նշանակում է օգնել Փաշինյանին». Քոչարյանը հանդիպել է երիտասարդների հետ
Քաղաքական դաշտում քննարկում են ընդդիմադիր առաջնորդների դեմ արշավների վտանգավորությունը:
Today News
11.04.2026 19:30
Հայաստանի քաղաքական կյանքում նոր աշխուժություն է նկատվում: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հերթական հանդիպումն է ունեցել երիտասարդների հետ՝ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկելով երկրի ապագան:
Զուգահեռաբար, փորձագիտական դաշտում ակտիվացել են կոչերը՝ չտրվել իշխանական քարոզչությանը: Նշվում է, որ ցանկացած քաղաքացի, ով փոփոխություն է ուզում, չպետք է բոյկոտի ընտրությունները կամ թիրախավորի ընդդիմության առաջնորդներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին:
Ըստ վերլուծաբանների՝ այս գործիչների դեմ արշավ իրականացնելը բխում է բացառապես Նիկոլ Փաշինյանի շահերից: «Քննադատությունը պետք է լինի կառուցողական՝ սխալներն ուղղելու համար, այլ ոչ թե հարվածելու, ինչը միայն թուլացնում է ընդդիմադիր ճակատը»,- նշում են աղբյուրները:
Աղբյուր՝ armgeopolitic, YerevanTodaynews


