
Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակից Գոհար Ղումաշյանը․ նա 40 օրական երեխա ունի
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամին ձերբակալել են «անհեթեթ հոդվածով»
Today News
14.04.2026 13:15
Այսօր իրավապահները բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ և Սամվել Կարապետյանի աջակից Գոհար Ղումաշյանին։ Այս մասին ահազանգում են նրա թիմակիցներն ու իրավապաշտպանները։
Կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի խոսքով՝ Ղումաշյանին ձերբակալել են միանգամայն «անհեթեթ հոդվածով»։ Նա նշել է, որ իշխանությունները «վախկոտ» են և «կռիվ են տալիս կանանց դեմ»։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ Գոհար Ղումաշյանը վերջերս է մայրացել. նրա փոքրիկը ընդամենը 40 օրական է։
Գոհար Մելոյանը ևս հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ։
Share:


