Մշակույթ

«Չեմ հավատում Անդրանիկ Քոչարյանի ներողությանը». Նոր սկանդալ՝ ծառայության թեմայի շուրջ
ՔՊ-ական պատգամավորի հայտարարությունները շարունակում են բուռն քննարկումների տեղիք տալ
Today News
7.04.2026 16:15
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Համացանցում տարածված տեսանյութում քաղաքացին իր դժգոհությունն է հայտնում պատգամավորի ներողության վերաբերյալ։
«Իր դեմքը ցույց տվեց, թե տղաս բարձրակարգ է, չի ծառայել»,- ասվում է տարածված տեսանյութում։ Ըստ քննադատների՝ Քոչարյանի ներողությունը կեղծ է, իսկ նրա վարքագիծն ու որդու ծառայության հետ կապված խոսակցությունները ցույց են տալիս իշխանության իրական վերաբերմունքը բանակի նկատմամբ։
Աղբյուր՝ twentyfournews
Share:


