
Լուրեր

Արշակ սրբազանի գործով դատական նիստին մեղադրող կողմը միջնորդել է խափանման միջոց ընտրել կալանքը
Today News
14.04.2026 12:01
Այսօր դատարանում դատախազը միջնորդություն է ներկայացրել Արշակ սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Սա բավականին աղմկահարույց զարգացում է, որին արդեն արձագանքել է պաշտպանական կողմը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ գործում որևէ լուրջ փորձաքննություն կամ ապացույց չկա։ Նա նշել է, որ ԱԱԾ աշխատակիցների ցուցմունքներում անգամ ժամկետների անհամապատասխանություն կա. մեկը նույն խոսակցությունը վերագրում է փետրվարի 4-ին, մյուսը՝ փետրվարի 10-ին։ Ըստ պաշտպանի՝ սա հերթական անհիմն գործընթացն է:
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews