Լուրեր
Երևանի կենտրոնում ավելի քան 200 նոր ծառ է տնկվել. Սարալանջը կանաչապատվում է
Սարալանջի և Հերացու փողոցների հարակից հատվածներում իրականացվել է մասշտաբային ծառատունկ։
Today News
11.04.2026 16:30
Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքները։ Այսօր Սարալանջի և Հերացու փողոցների շրջանցիկ հատվածներում տնկվել են 231 բարձրարժեք ծառեր և շուրջ 100 մշտադալար թփեր։
Կարևորն այն է, որ տարածքն արդեն ապահովված է ոռոգման ժամանակակից համակարգով, ինչը նշանակում է, որ տնկիները չեն չորանա ամռան տապին։ Սա քաղաքի օդը մաքուր պահելու և լանդշաֆտը գեղեցկացնելու հերթական քայլն է։
Աղբյուր՝ arajinTV
Share:


