
Լուրեր
Ոստիկանությունը հայտնաբերել է փողոցներում խուլիգանություն արած վարորդին:
Today News
8.04.2026 13:00
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հայտնաբերվել է այն BMW մակնիշի մեքենայի վարորդը, ով քաղաքի փողոցներում վտանգավոր «դրիֆտներ» էր իրականացնում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։ Ոստիկանությունը հիշեցնում է, որ նման վարքագիծը ոչ միայն վտանգում է երթևեկությունը, այլև պատժվում է օրենքի ողջ խստությամբ։
Աղբյուր՝ YerevanTodaynews