Լուրեր

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը. իրավիճակը տարածաշրջանում պայթյունավտանգ է
Թեհրանը պատասխանել է Իսրայելի հարվածներին ու զգուշացրել ԱՄՆ-ին
Today News
8.04.2026 15:00
Մերձավոր Արևելքում իրավիճակը նորից ծայրահեղ լարվում է։ Ի պատասխան Իսրայելի կողմից հասցված հարվածների՝ Իրանը որոշել է փակել Հորմուզի նեղուցը։ Սա չափազանց լուրջ քայլ է, որը կարող է ազդել համաշխարհային տնտեսության վրա։
Թեհրանից նաև կոշտ հայտարարություններ են հնչել Վաշինգտոնի հասցեին։ Իրանական կողմը զգուշացրել է՝ եթե ԱՄՆ-ն չկարողանա վերահսկել տարածաշրջանում իր «կատաղած շներին», ապա Իրանը կօգնի նրանց դա անել։
Չնայած ավելի վաղ տարածված լուրերին, թե Իրանում զինադադար է, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ էսկալացիան նոր թափ է ստանում:
Աղբյուր՝ twentyfournews, armnationalfront
Share:

