Լուրեր
Էստոնիայի ԱԳ նախարարը Երևանում «կպել է» Ռուսաստանին
Մարգուս Ցախկնան հայտարարել է, որ Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանն ազատ լինի
Today News
10.04.2026 11:15
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան, գտնվելով Երևանում, բավականին կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի հասցեին։ Նա նշել է, որ Հայաստանի շուրջ կան ուժեր, որոնք ամենևին էլ ուրախ չեն մեր երկրի ազատ կամարտահայտման հնարավորությամբ։
«Այդ ուժերի թվում է նաև Ռուսաստանը», - շեշտել է նախարարը՝ հավելելով, որ ժողովրդավարական ուղին ու ազատությունը շատերի քիմքին հաճելի չէ, հատկապես հարևանությամբ գտնվող որոշ տերությունների համար։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:



