
Լուրեր
Ապրիլի 8-ին և 9-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի Երմեկ Կոշերբաևը։
Today News
8.04.2026 13:16
Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական շփումները նոր թափ են ստանում։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը։
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումների առանցքում լինելու են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը և տնտեսական համագործակցության հեռանկարները։
Աղբյուր՝ YerevanTodaynews