
Լուրեր
Իսրայելական հարձակումներից հետո Ալ-Խիամ քաղաքում գրեթե կանգուն շենք չի մնացել։
Today News
14.04.2026 13:30
Իսրայելական բանակի գործողությունները հարավային Լիբանանում իսկական աղետի են վերածվել։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ալ-Խիամ քաղաքից գրեթե բան չի մնացել․ մեկ ամիս տևած մարտերից հետո շենքերի մեծ մասը հողին է հավասարեցվել։
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը խոստացել էր այս տարածքը վերածել երկրորդ Գազայի հատվածի։
Աղբյուր՝ arajinTV, tertammedia